«ՈՒՍՈՒՑԻՉԸ»
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության բոլոր ուսուցիչների համար «Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ հայտարարում է «Ոսուցիչը» մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության կանոնակարգը, մասնակցության հայտը և պահանջները տեղադրված են կազմակերպությունների սոցիալական կայքերի էջերում։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով.
1-ին փուլ – Նախընտրական (հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 7-ը)
Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչները, տնօրենները, ադմինիստրատորները, աշակերտները և ծնողները առաջադրում են «Ոսուցիչը» մրցանակաբաշխության թեկնածուներին իրենց կողմից ընտրած անվանակարգում՝ լրացնելով հայտաձևը։ Մրցանակաբաշխության կազմկոմիտեն ուսումնասիրում է յուրաքանչյուր թեկնածուի փաթեթը և փոխանցում ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները գնահատում են մասնակիցներին և կազմում են եզրափակիչ փուլ անցնողների ցանկը, հիմնվելով նրանց ներկայացրած պրեզենտացիայի և «Ինչու հենց այս ուսուցիչը» էսսեի վրա։
Յուրաքանչյուր անվանակարգում երկրորդ փուլ է անցնում 2 ուսուցիչ։
2-րդ փուլ – Եզրափակիչ (նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 20-ը)
2-րդ փուլի մասնակիցները կանցկացնեն բաց դասեր ոչ իրենց դասարաններում։
Մրցանակաբաշխության այս առաջադրանքի արդյունքում կընտրվեն հաղթողները։
Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի 1 հաղթող:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է տաղանդավոր ուսուցիչներին բացահայտելու, ուսուցիչների ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին աջակցելու, խրախուսելու և մոտիվացնելու, «Ուսուցիչ» մասնագիտության սոցիալական կարգավիճակը բարձրացնելու, ուսուցիչների լավագույն մանկավարժական փորձը տարածելու նպատակով։
Ժյուրիի անդամներն ընտրություն կատարելիս կարևորում են.
- աշակերտի համակողմանի զարգացմանն ուղղված ուսումնական գործընթացների կազմակերպումը,
- աշակերտների ամբողջական և ներդաշնակ զարգացմանն ուղղված գործընթացների կազմակերպումը,
- ցանկացած տարիքի և կարողությունների աշակերտներին ոգեշնչելու ունակությունը;
- ուսուցչի կողմից կիրառվող նորարար միջոցները.
- ուսուցիչի դերը աշակերտների գրանցած հաջողություններում,
- հարգանքը գործընկերների, աշակերտների և ծնողների կողմից,
- ակտիվությունը մասնագիտական գործունեության մեջ։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում․
«Դեբյուտ» — այս անվանակարգում ներկայացվում են այն ուսուցիչներն, ովքեր իրենց մանկավարժական ճանապարհի սկզբում են և անում են իրենց մասնագիտական առաջին քայլերը, բայց արդեն իսկ կարողացել են դրսևորել իրենց և ընդունվել մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների կողմից։
«Երիտասարդ ուսուցիչ» — այս անվանակարգում ներկայացվում են մինչև 35 տարեկան ուսուցիչները, որոնք ունեն 5 տարի և ավելի մասնագիտական և աշխատանքային փորձ, սիրվել են կոլեկտիվի և աշակերտների կողմից, կարողացել են դառնալ դպրոցի հենարանը։
«Վարպետ» — այս անվանակարգում ներկայացվում են հմուտ մասնագետները, որոնք իրենց դասավանդած առարկայի փայլուն մասնագետներ են, միաժամանակ տիրապետում են կրթական և դաստիարակչական, ինչպես նաև հոգեբանական հմտություների։
«Նորարար» — այս անվանակարգում ներկայացվում են այն ուսուցիչները, որոնք իրենց աշխատանքում կիրառում են նոր մեթոդներ, գաղափարներ, տեխնոլոգիաներ, ոչ ստանդարտ մոտեցումներ, որոնք կրթական մեթոդների նոր նշաձող են սահմանում, ունեն ժամանակի պահանջների ճիշտ զգացողություն։
«Ուսուցիչ-կազմակերպիչ» — այս անվանակարգում ներկայացվում են այն ուսուցիչները, որոնք մշակում և ապահովում են արտադասարանական և արտադպրոցական ծրագրեր երեխաների զարգացման, թիմային աշխատանքի մշակույթ ձևավորելու համար, պլանավորում և անցկացնում է երեխաների ժամանցը (արշավներ, տոնակատարություններ, էքսկուրսիաներ, մրցույթներ), ապահովում է համագործակցություն թանգարանների, գրադարանների, թատրոնների և այլ մշակութային կազմակերպությունների հետ։
«Ուսուցիչ՝ հավերժ աշակերտ» — այս անվանակարգում ներկայացվում են անընդհատ ինքնակատարելագործվող ուսուցիչները, որոնք իրենք իրենց համար նոր նպատակներ և խնդիրներ առաջադրում, մշտապես ստեղծագործական և մասնագիտական կատարելագործման փնտրտուքի մեջ են, անդադար սովորում և զարգանում են։
«Ապրում եմ՝ դպրոցով» — այս անվանակարգում ներկայացվում են այն ուսուցիչները, որոնք անկախ ամեն ինչից սերունդներ կրթել և դաստիարակելը համարում են իրենց կյանքի բացարձակ առաջնահերթություն, անտրտունջ իրականացնում են իրենց մասնագիտական առաքելությունը և ուսուցիչ են՝ ի վերուստ իրենց տրված կոչումով։
«Առաջին ուսուցիչ» — այս անվանակարգում ներկայացվում են տարրական դպրոցի այն ուսուցիչները, որոնք կարողացել են ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների դպրոցական կյանքին ինտեգրման, որպես աշակերտ ամուր հիմքի ձևավորման, երեխայի մտավոր զարգացման և դասարանում միասնականորեն ներգրավելու համար:
«Իմ ընկեր՝ ուսուցիչ» — այս անվանակարգում ներկայացվում են այն ուսուցիչները, որոնք ամեն պարագայում աշակերտի կողքին են, ում աշակերտները համարում են հեղինակություն, միևնույն ժամանակ՝ իրենց հավասար և ընկեր, ում հետ ունեն հնարավորություն լիարժեք անկեղծ լինելու, վստահում են իրենց գաղտնիքները և առաջնորրդվում են նրա տեսակետով։
«Ճակատագրական ուսուցիչ» — այս անվանակարգում ներկայացվում են այն ուսուցիչները, որոնք իրենց գիտելիքի նկատմամբ վարակիչ կիրքով, իրենց համբերատարությամբ և պահանջկոտությամբ, իրենց հատուկ սուր աչքով ճիշտ ժամանակին աշակերտի մեջ տեսել և զարգացրել են կոնկրետ մասնագիտական հմտություններ, հավատալով աշակերտի հաջողությանը և նպաստավոր միջավայր ստեղծելով՝ ճակատագրական են դարձել նրա համար։
Մրցանակաբաշխության արդյունքում Կամզկոմիտեն կարող է իր կողմից ընտրել ուսուցչի, ով կարժանանա Գրան պրիի՝ համատեղելով միանգամից մի քանի անվանակարգերում նշված հմտություններ։
«ՈՒՍՈՒՑԻՉԸ»
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության (այսուհետ՝ մրցանակաբաշխություն) նախաձեռնողները և իրականացնողներն են «Ռուսական գրքի տունը Երևանում» և «Լիվըր ընկերությունը»։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մրցանակաբաշխությունն ուղղված է ուսուցիչների ստեղծագործական գործունեության զարգացմանը, կրթության բովանդակության թարմացմանը, կրթական գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական հմտությունների աճին և հասարակության կողմից կրթության առաջնահերթության ընկալմանը, հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են.
— տաղանդավոր ուսուցիչների բացահայտումը, ուսուցիչների ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին աջակցումը, խրախուսումը և մոտիվացումը,
— ուսուցիչների հեղինակության բարձրացումը,
— ուսուցիչների լավագույն մանկավարժական փորձի տարածումը։
- Մասնակցություն և ժամկետներ
1.1. Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսուցիչները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։
- Մրցանակաբաշխության փուլերը
2.1. Սահմանվում են մրցանակաբաշխության հետևյալ փուլերը.
2.2. 1-ին փուլ – Նախընտրական
(հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 7-ը)
Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչները, տնօրենները, ադմինիստրատորները, աշակերտները և իրենց ծնողները առաջադրում են «Ոսուցիչը» մրցանակաբաշխության թեկնածուներին նշված անվանակարգում՝ լրացնելով հայտաձևը համաձայն ձևաչափի։ Մրցույթի կազմկոմիտեն ուսումնասիրում է յուրաքանչյուր թեկնածուի փաթեթը և փոխանցում ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները գնահատում են մասնակիցներին և կազմում են եզրափակիչ փուլ անցնողների ցանկը, հիմնվելով նրանց ներկայացրած պրեզենտացիայի և «Ինչու է այս ուսուցիչը» էսսեի (1 էջ A4 ֆորմատի) վրա։
2.3. 1-ին փուլին մասնակցելու համար յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի հայտ։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտը պետք է պարունակի տվյալներ մասնակցի մասին (համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 1-ում ներկայացված ձևի), ինչպես նաև «Ինչու այս ուսուցիչը» էսսեն։
2.4. Մրցանակաբաշխության կազմկոմիտեն իրավունք ունի մերժել հայտը․
— եթե հայտը ներկայացված է սահմանված ժամկետից ուշ,
— եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում պահանջներին։
2.5. Մրցանակաբաշխության առաջին փուլի հաղթողները մասնակցում են երկրորդ փուլին։
2.6. Յուրաքանչյուր անվանակարգում երկրորդ փուլ է անցնում 2 ուսուցիչ։
2.7. 2-րդ փուլ – Եզրափակիչ
(նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 20-ը)
2-րդ փուլի մասնակիցները կանցկացնեն բաց դասեր ոչ իրենց դասարաններում։
2.8. Մրցանակաբաշխության այս առաջադրանքի արդյունքում կընտրվեն հաղթողները։
2.9. Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի 1 հաղթող:
- Մրցանակաբաշխության կազմկոմիտեն
3.1. Մրցանակաբաշխության կազմակերպման համար ստեղծվում է մրցանակաբաշխության կազմկոմիտե, որը սահմանում է փուլերի անցկացման ժամկետները, որոշում դրանց անցկացման կարգը, հաստատում է ժյուրիի կազմը և նրանց աշխատանքի կանոնները։
3.2. Մրցանակաբաշխության կազմկոմիտեն ․
— ապահովում է մրցանակաբաշխության հայտարարության մասին հաղորդագրության հրապարակումը,
— որոշում է մրցանակաբաշխության կարգախոսը,
— որոշում է Մրցանակաբաշխությանը ներկայացված նյութերի պահանջները.
- Մրցանակաբաշխության տարբերանշանը
4.1. Մրցանակաբաշխության տարբերանշանը՝ հայկական տառերով Մեսրոպ Մաշտոցի դիմանկար անող ուսուցչի ձեռք
4.2. Մրցանակաբաշխության պաշտոնական տարբերանշանի օգտագործումը պարտադիր է մրցանակաբաշխության բոլոր փուլերում:
- Մրցանակաբաշխության ժյուրին
5.1. Մրցանակաբաշխության ժյուրին, որի կազմում ընդգրկված են փորձառու մասնագետներ, իրավունք ունեն գնահատել ստացված աշխատանքները և որոշում կայացնել հաղթողներ ճանաչելու վերաբերյալ։
- Ամփոփում
6.1. Մրցանակաբաշխության 1-ին փուլի հաղթողները պարգևատրվում են դիպլոմներով և հավաստագրերով.
6.2. Մրցանակաբաշխության 2-րդ փուլի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով։
6.3. Մրցանակաբաշխության արդյունքների մասին տեղեկատվությունը կհրապարակվի Երևանի Ռուսական գրքի տան պաշտոնական կայքում և կազմակերպիչների սոցիալական էջերում;
- Հաղթողների խրախուսում
7.1. Հաղթող կճանաչվեն 2-րդ փուլը հաղթահարած 10 ուսուցիչները։
7.2. Հաղթողները կստանան 300.000 ՀՀ դրամ մրցանակ :
7.3. Կազմկոմիտեի որոշմամբ՝ կարող է շնորհվել և սահմանվել հատուկ մրցանակ կամ մրցույթի Գրան Պրի՝ 1.000.000 ՀՀ դրամ։
- Վերջնական դրույթներ
8.1. Աշխատանքներն ընդունվում են [email protected] էլ. փոստով։
8.2. Մասնակիցը, ներկայացնելով իր աշխատանքը մրցույթին, իրավունք է տալիս մրցանակաբաշխության կազմակերպիչներին օգտվել ներկայացված նյութերից (տեղադրում համացանցում, ներկայացում հեռուստահաղորդումներում, հետագա կրկնօրինակում և այլն):
Սիրելի ուսուցիչներ, մրցույթի կազմկոմիտեն բացում է Գրան Պրի մրցանակի «գաղտնիքը».
Երկու այն ուսուցիչները, որոնք կարժանանան Գրան Պրիին, հնարավորություն կունենան 5 օր վայելել Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական և մշակութային ոգեշնչող միջավայրը։
Սանկտ Պետերբուրգ ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Ռուսական գրքի տունը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077322942 հեռախոսահամարով։
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության շրջանակներում, Հայաստանի մարզերում կազմակերպիչները հանդիպումներ են անցկացնում ուսուցիչների հետ։
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում։
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզում։
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Արմավիր քաղաքում։
Հաջորդ հանդիպումը անցկացվեց Կոտայքի մարզի Հրազդանի N 8 դպրոցում:
Հաջորդ հանդիպումը անցկացվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի N 2 դպրոցում:
Հաջորդ հանդիպումը անցկացվեց Շիրակի մարզի Գյումրու տարածաշրջանային քոլեջում։
Ավարտվեց «Ուսուցիչը» մրցանակաբաշխության 2-րդ փուլը:
Առաջին փուլը հաղթահարած ուսուցիչներն անցկացրին բաց դասեր՝ ոչ իրենց դասարաններում:
Ավարտվեց «Ուսուցիչը» մրցանակաբաշխությունը:
Գրան Պրի մրցանակին՝ 1.000.000 ՀՀ դրամ, արժանացավ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Լիլիթ Ավետիսյանը:
Մրցույթն ուղղված է բացահայտելու տաղանդավոր մանկավարժներին, աջակցելու նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսելու և մոտիվացնելու նրանց, հանրահռչակելու նրանց լավագույն մանկավարժական փորձը։
Մրցույթը հավաքեց 382 հայտ, մասնակցություններ եղան Հայաստանի բոլոր մարզերից:
Եվ քանի որ Մրցույթի շուրջ առաջացած հետաքրքրությունն այսքան մեծ էր, կազմակերպիչները որոշեցին այն դարձնել ԱՄԵՆԱՄՅԱ: