«Հայաստանի առաջնորդներ» հանրային երիտասարդական մրցույթի անցկացման կարգ

Հարգելի բարեկամներ, հաշվի առնելով, որ այս օրերին բուհերում քննարշրջան է և անցկացվում են ավարտական քննություններ, որոշ բուհերի ուսանողական խորհուրդների խնդրանքով, «Հայաստանի առաջնորդներ» կառավարիչների մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվում է մինչև սույն թվականի հունիսի 30-ը։ Հայցում ենք արդեն իսկ մրցույթին դիմած մասնակիցների ներողամտությունը։ Հուսով ենք ուսանողների խնդրանքին կմոտենաք ըմբռնումով։

Մրցույթին գրանցման ժամկետն է ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: