Վարպետության դաս «Հոգեբանության կանոնների կիրառումը դիզայնում»

«Ռուսական Գրքի Տանը» տեղի ունեցավ վարպետության դաս՝ նվիրված «Հոգեբանության կանոնների կիրառումը դիզայնում» թեմային։ Սեմինարին մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետներ։ Օգտատիրոջ փորձն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ունենալ հոգեբանության առնվազն տարրական գիտելիքներ և իմանալ կանոնները, որոնք կիրառվել են դիզայնում: Տեսական մասին ծանոթանալուց հետո, տեղի ունեցավ նաև դեմ առ դեմ առաջադրանքի կատարում, մասնակիցները կարծիքներ և նախագծեր փոխանակեցին թեմայի շուրջ։
Edit