«Սևուսպիտակ կազմով գիրքը». հանդիպում և քննարկում հեղինակի հետ

 «Ռւսական գրքի տանը» անցկացվեց «Սարոյան» գրքային ակումբի հերթական հանդիպումը։ Հանդիպման հյույն էր ժամանակակից գրող՝ Գրիգոր Գրիգորյանը։ Քննարկվեց հեղինակի «Սևուսպիտակ կազմով գիրքը»։ 

«Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվեց այն ժամանակ, երբ օրերը բաղկացած էին միայն գիշերներից, երբ տիեզերքում աստղերի փայլը դավադրաբար խամրեց, երբ Հայրենիքում ավելի շատ մահ կար, քան ծնունդ, երբ օդում թևածող երջանիկ ժպիտները փոխարինվեցին հոգեմաշ արցունքներով, երբ իրականության բոլոր երանգները իրենց տեղը զիջեցին սևին, երբ սատանան հեգնում էր Աստծուն, երբ չկար սկիզբ, ու ամենուր ավարտ էր…

«Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվել է որպես Շարունակություն՝ վերապրելու և արարելու պահանջ ներկայացնելով բոլորիս։

Edit