«Ռուսական գրքի տանը» տեղի ունեցավ «Անմահ գունդ» միջազգային համաժողովը: Աշխատանքներին մասնակցեցին 30-ից ավել երկրների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր ելույթում նշեց,- «Կարևոր է, որ այստեղ պահպանվում է մեր ընդհանուր հաղթանակի մասին հիշողությունը, մեծարում են հերոսներին, դիմադրում են պատմության կեղծման փորձերին: Այդ հարցում մենք միասնական ենք: Այսօր ականատես ենք այն երևույթին, թե ինչպես է «Անմահ գունդը» դիմադրում անցյալը վերացնելու փորձերի վտանգին, ինչը հանդիսանում է հիբրիդային պատերազմի մի մաս՝ ուղղված արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ:
Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը նույնպես ողջունեց հյուրերին՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի ողջույնի խոսքը:
«Հայրենական մեծ պատերազմը մեծ վիշտ է յուրաքանչյուր ռուս ընտանիքի համար: Սակայն ձեր շնորհիվ կյանքի կոչվեց միլիոնավոր մարդկանց ցանկությունը՝ վառ պահելու նախնիների հիշատակը: Այսօր, երբ աշխարհը բախվել է անթաքույց ագրեսիայի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ռուսաֆոբիայի դրսևորումների հետ, առավել քան երբևէ կարևոր է միավորվել հանուն ընդհանուր անցյալի, ներկայի և ապագայի: Մեր սուրբ պարտականությունն է՝ պահպանել պատմական ճշմարտությունը նրանց մասին, ովքեր պայքարեցին ազատության և հայրենիքի անկախության համար՝ փրկելով Եվրոպան և աշխարհը նացիզմից»:
Իր կողմից Ե. Պրիմակովը հավելեց, որ պատահական չէ համաժողովի անցկացումը հենց Հայաստանում, որտեղ խնամքով պահպանում և հարգում են պատմական հիշողությունը: «Անմահ գնդի» հաղթական երթը առաջին տարին չէ, որ դարձել է համախմբող ուժ արտերկրի հայրենակիցների համար: Այս տարի երթը տեղի ունեցավ 90 երկրներում:
Համաժողովի ժամանակ իր ելույթով հանդես եկավ նաև «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը: «Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի ժողովուրդները և Եվրոպան, չնայած իրենց տարբեր հատկանիշների, ուժ գտան պայքարել 21-րդ դարի չարիքի՝ նացիզմի և ֆաշիզմի դեմ»,- հիշատակեց Մհեր Ավետիսյանը: