Հանդիպում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ

Փետրվարի 13-ին «Ռուսական գրքի տուն» այցելեցին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները:

Երեխաները ծանոթացան «Ռուսական գրքի տան» գործունեությանը: Կարդացին «Մատիտի և Սամոդելկինի արկածները» հեքիաթը մշակութաբանության մագիստրոս, ընթերցանության ուսուցչուհի Քրիստինա Կոմմի հետ:

Հանդիպման վերջում երեխաներին տրվեցին նվերներ:

Edit