«Ռուսական գրքի տունը», Ռուսական պոեզիայի ակումբը և «Վեչե» հրատարակչությունը հանդիպում ունեցան կլոր սեղանի շուրջ, որը մենք անվանեցինք «Հայաստան-Ռուսաստան. երկու լեզու՝ մեկ պոեզիա»։ Դա «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» լեգենդար ժողովածուի շնորհանդեսն էր։
Միջոցառումը տեղի ունեցավ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։