«Ճակատի լեգենդները» մրցույթի անցկացման կարգ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ուսուցիչների ստեղծագործական մրցույթ՝ «Ճակատի լեգենդները»

«Ճակատի լեգենդները» ստեղծագործական մրցույթբացահայտեք Հայրենական մեծ պատերազմի քիչ հայտնի հերոսների պատմությունները:

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված յուրօրինակ ստեղծագործական մրցույթի՝ քիչ հայտնի պատերազմի հերոսների մասին լավագույն հետազոտական կամ գրական աշխատանքի համար։ «Ճակատի լեգենդներ» մրցույթը մասնակիցներին հրավիրում է խորանալ հերոսական անցյալի ուսումնասիրության մեջ և պատմել քիչ հայտնի հերոսների մասին, որոնց սխրանքները արժանի են լսելի լինելուն։

Մրցույթի կազմակերպիչներն են ՙՙԱնմահ գունդ՚՚ հասարակական կազմակերպությունը և ՙՙՌուսական գրքի տունը՚՚ Երևանում

Մրցույթի լեզուներն են հայերեն և ռուսերեն

Մրցույթը անցկացվում է անվճար

 

Մրցույթի նպատակներն ու խնդիրները

Պատմական հիշողության պահպանում. ուշադրություն հրավիրել հազվադեպ հիշատակվող պատերազմի հերոսների սխրանքների վրա։

Հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացում. խթանել մասնակիցների հետաքրքրությունը պատմության ուսումնասիրության նկատմամբ՝ հետազոտական և գրական ստեղծագործություններ գրելու միջոցով։

Հայրենասիրության և վետերանների նկատմամբ հարգանքի խթանում. երիտասարդ սերնդի մեջ պատմական ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորում:

Գիտելիքների ընդլայնում. Մասնակիցներին հնարավորություն տալ խորացնել Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։

 

 

Մրցույթի մասնակցության ձևաչափը և անցկացման կարգը։

Հայտերը կընդունվեն 2025թ հունիսի 15ից սեպտեմբերի 1-ը։

Մրցույթի ղեկավար մարմիններն են՝ կազմ կոմիտեն, համակարգողը և ժյուրին։

Սույն կանոնակարգը, հաղորդակցման տվյալները զետեղված են «Ռուսական գրքի տան» պաշտոնական կայքում և  սոցիալական էջերում։

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով առցանց

Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է հայտ https://forms.gle/JPTuuxCGQ2j8PWm27  , հայտը պետք է պարունակի տվյալներ մասնակցի մասին։

Հայտին կից ներկայացվում են մասնակիցների աշխատանքները, ոչ ավել քան երեք տպագրական էջ (A4 ձևաչափով)։

Աշխատանքները ներկայացվում են առցանց [email protected] Էլ հասցեով։

      

      

 

Մրցույթի մասնակիցներ՝

Հայաստանի Հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցիչներ:

 

 Մասնակիցները հայտին կից ներկայացնում են՝

Հետազոտական աշխատանքներ քիչ հայտնի պատերազմի հերոսների վերաբերյալ։

Ստեղծագործություններ՝ պատմվածքներ, պոեմներ, ակնարկներ ։

 

Գնահատման չափանիշներ

Մտքի ճիշտ շարադրանք։

 Արդյունքների ամփոփում և մրցանակներ

Ժյուրին կամփոփի աշխատանքները

Մրցույթի 80 հաղթողները կստանան դրամական պարգև յուրաքանչյուրը 80.000 ՀՀ դրամ։

Գլխավոր մրցանակ 800.000 ՀՀ դրամ

Հաղթողների անունները կհրապարակվեն  մրցույթի ամփոփիչ միջոցառմանը։Եզրափակիչ դրույթներ

Մրցույթին ներկայացնելով հոլովակը և անձնական տվյալները մասնակիցը իրավունք է վերապահում կաղմակերպիչներին օգտվել ներկայացված նյութից՝ (տեղադրում համացանցում, հեռուստահաղորդումներում հետագա կրկնօրինակում և այլն):