Previous
Next
«Հայաստանում կան հիանալի, արձագանքող երիտասարդներ:
Եվ մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ թե նկարներից կամ կոմիքսների կերպարներից որևէ մեկը կարող է մոտիվացնել և ոգեշնչել, այլ իրական մարդիկ՝ իրական պատմությունով»,- Միխայիլ Փեյլի («ՀՀ Համառուսական Ոգեշնչող Շարժում» համահիմնադիր):
Հայաստանում «Ռուսական գրքի տան» աջակցությամբ գործող Համառուսաստանյան ոգեշնչողների շարժման մասնակիցները եկել էին Երեւան։
Շարժման հիմնական նպատակն է օգնել հայ երիտասարդներին, ոգեշնչել պոտենցիալ ոգեշնչողներին,
մոտիվացնել նրանց և հնարավորություն տալ լինել ավելի խորաթափանց: Իսկ ապագայում հնարավոր է ստեղծել տեղական համայնք, որը կօգնի և կշահագրգռի մյուսներին՝ որակապես ավելի լավը դարձնելով նրանց շրջապատող աշխարհը և իրենց՝ իրենց իսկ աշխարհում:
Տեղի ունեցավ նաև մեծահասակների համար նախատեսված պանելային քննարկում՝ դահլիճում հավաքված հայ գործարարների և ձեռներեցների մասնակցությամբ։
Ինչպես շահագրգռել ինքներդ ձեզ և ձեր թիմին, ինչպես երազանքը վերածել առաքելության և իմաստ գտնել ամեն ինչի մեջ: Ինչպես ձեր ընկերության աշխատակիցներին դարձնել ավելի երջանիկ և չայրել ինքներդ ձեզ,- այս գաղափարները բացատրեցին Սերգեյ Մարդանովը, Արտեմ Ելմուրատովը և Ալեքսեյ Կորովինը՝ կրթություն-գիտություն-բիզնես համադրությամբ, օգտագործելով իրենց անձնական փորձը:
category:Uncategorized
Tag: