Previous
Next
«Ռուսական գրքի տունը» Երևանում անցկացրեց «Մտածող սերունդ» համազգային մրցույթը: Նախագծի հիմնական գաղափարն էր՝ սերմանել և ամրապնդել սերը դեպի ռուսաց լեզու և ռուս գրականություն:
Մրցույթի ընթացքում անցկացվեց 55 գործնական պարապմունք: Ներկայացվել էր 925 հայտ, Երևանից և ՀՀ այլ 40 քաղաքներից և գյուղերից: Մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի, Քասախ գյուղի, Գյումրի քաղաքի, Ստեփանավանի և այլ բնակավայրերի աշակերտներ:
2021 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ մասը, որին ներկա էին 120-ից ավել աշակերտներ: Երեկոն ավարտվեց նվերների և մրցանակների պաշտոնական շնորհմամբ:
category:Uncategorized
Tag: