Մեզ համար ամենակարևոր հասցեն է՝ Տիգրան Մեծի 17 (Մանկավարժական համալսարան) 

«Ռուսական գրքի տուն» ՀԿ հիմնադիր Մհեր Ավետիսյանի և Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ 

Համագործակցության շրջանակում կարևորվում է պետության համար լավագույն կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթություն ստացողներին խրախուսելը՝ տրամադրելով դրամաշնորհ։

Առաջիկայում կսահմանվեն չափանիշներ, կանցկացվի մրցույթ, որի արդյունքում ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետի 1-ական ուսանող կարժանանա Գրիբոյեդովի անվան մրցանակի։ Յուրաքանչյուր ուսանող կստանա 100.000 դրամ։

Edit