Չորս տարի անց Անի Քոչարը գրել է նոր գիրք՝ «Կյանքը երկրորդ փորձից»։ Գրքի քննարկումը անցկացվեց «Ռուսական գրքի տանը»։
Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։