Լ. Տոլստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ

2022 թվականի հունիսի 5-ին «Ռուսական գրքի տունը», «Լիվըր» ընկերության հետ համատեղ Սյունիքի մարզի դպրոցականների համար հայտարարել էին Լև Տոլստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ։

Մրցույթի թեմաներն էին ՝ ռուս մեծ գրողի «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռերգությունը եւ «Պարահանդեսից հետո», ինչպես նաև «Ինչով են մարդիկ ապրում» պատմվածքները:

Մրցույթին մասնակցել են պետական, մասնավոր, լրացուցիչ ուսումնական հաստատությունների և ստեղծագործական կենտրոնների 6-12-րդ դասարանների աշակերտներ: Մասնակցության համար անհրաժեշտ էր կարդալ նշված ստեղծագործություններից մեկի բնօրինակը, նրա մոտիվներով գրել նոր պատմվածք (Էսսե) ռուսերեն լեզվով կամ ներկայացնել նկարչական ստեղծագործություն:

Դեկտեմբերի 25-ին «Ռուսական գրքի տանը» Երևանում տեղի ունեցավ Լ.Տոլստոյի անվան գրական և գեղարվեստական մրցույթի փակումը։

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 74 աշակերտ Սյունիքի մարզի տարբեր դպրոցներից, սակայն հաղթող են ճանաչվել 15 աշակերտ (7 աշակերտ նկարել է նկարներ, 8 աշակերտ գրել է էսսեներ): Բոլոր մասնակիցների աշխատանքները ստուգվել և գնահատվել են ժյուրիի բոլոր անդամների կողմից:

 Հաղթողները Երևան էին եկել իրենց ուսուցիչների և ծնողների հետ:

Քվեարկության միջոցով ժյուրիի անդամներն ընտրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերի հավակնորդներին։

Հարցազրույցից հետո «Տիեզերք» էթնո-ջազ խմբի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ աշակերտների, ուսուցիչների և բոլոր հյուրերի համար:

Այնուհետև կայացավ միջոցառման պաշտոնական մասը՝ հայտարարեցին հաղթողների անունները, հանձնեցին մրցանակներ և հավաստագրեր: Հաղթողները ստացան դրամական հավաստագրեր, գրքեր, բուկլետներ իրենց աշխատանքներով:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները:

Edit