“Евразия Global” միջազգային երիտասարդական ֆորում

Օրենբուրգում տեղի ունեցավ “Eurasia Globall” Միջազգային Երիտասարդական Ֆորումը։ Դրա կազմակերպիչներն են’ Երիտասարդության Հարցերով Դաշնային Գործակալությունը (Росмолодежь) և Օրենբուրգի մարզի կառավարությունը։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 500 երիտասարդներ ողջ աշխարհից, այդ թվում’ նաև Հայաստանից։ 
Դրա գլխավոր նպատակն է’ ապագայի նպատակների քննարկման համար կառուցողական հարթակի ստեղծումը՝ հենված ավանդույթների և ինքնիշխանության հիման վրա։ 
Ֆորումը տեղի է ունենում ութերորդ անգամ, նրա առանձնահատկությունն այն է, որ կրթական և մշակույթային ծրագրերը անց են կացվում տարբեր հարթակներում։ Ծրագրով նախատեսված են լիագումար նիստեր, կլոր սեղաններ և քննարկումներ համաշխարհային երիտասարդական քաղաքականության, մշակույթի և լրագրության ոլորտի առաջատար գործիչների հետ։
Բանախոսների թվում են  քաղաքագետ’ Անդրեյ Սուշենցովը, Բելգորոդի նահանգապետ’ Վյաչեսլավ Գլադկովը, ռեժիսոր’ Ֆրանկ Ալեքսանդրան, պատմաբան’ Անդրեյ Ֆուրսովը:
Edit