«Ճակատի լեգենդները» մրցույթի անցկացման կարգ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ուսուցիչների ստեղծագործական մրցույթ՝ «Ճակատի լեգենդները»
«Ճակատի լեգենդները» ստեղծագործական մրցույթ – բացահայտեք Հայրենական մեծ պատերազմի քիչ հայտնի հերոսների պատմությունները:
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված յուրօրինակ ստեղծագործական մրցույթի՝ քիչ հայտնի պատերազմի հերոսների մասին լավագույն հետազոտական կամ գրական աշխատանքի համար։ «Ճակատի լեգենդներ» մրցույթը մասնակիցներին հրավիրում է խորանալ հերոսական անցյալի ուսումնասիրության մեջ և պատմել քիչ հայտնի հերոսների մասին, որոնց սխրանքները արժանի են լսելի լինելուն։
Մրցույթի կազմակերպիչներն են ՙՙԱնմահ գունդ՚՚ հասարակական կազմակերպությունը և ՙՙՌուսական գրքի տունը՚՚ Երևանում
Մրցույթի լեզուներն են հայերեն և ռուսերեն
Մրցույթը անցկացվում է անվճար
Մրցույթի նպատակներն ու խնդիրները
Պատմական հիշողության պահպանում. ուշադրություն հրավիրել հազվադեպ հիշատակվող պատերազմի հերոսների սխրանքների վրա։
Հետազոտական և ստեղծագործական հմտությունների զարգացում. խթանել մասնակիցների հետաքրքրությունը պատմության ուսումնասիրության նկատմամբ՝ հետազոտական և գրական ստեղծագործություններ գրելու միջոցով։
Հայրենասիրության և վետերանների նկատմամբ հարգանքի խթանում. երիտասարդ սերնդի մեջ պատմական ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորում:
Գիտելիքների ընդլայնում. Մասնակիցներին հնարավորություն տալ խորացնել Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։
Մրցույթի մասնակցության ձևաչափը և անցկացման կարգը։
Հայտերը կընդունվեն 2025թ հունիսի 15ից սեպտեմբերի 1-ը։
Մրցույթի ղեկավար մարմիններն են՝ կազմ կոմիտեն, համակարգողը և ժյուրին։
Սույն կանոնակարգը, հաղորդակցման տվյալները զետեղված են «Ռուսական գրքի տան» պաշտոնական կայքում և սոցիալական էջերում։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով առցանց
Հայտին կից ներկայացվում են մասնակիցների աշխատանքները, ոչ ավել քան երեք տպագրական էջ (A4 ձևաչափով)։
Աշխատանքները ներկայացվում են առցանց հետևյալ հղումով։
Մրցույթի մասնակիցներ՝
Հայաստանի Հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցիչներ:
Մասնակիցները հայտին կից ներկայացնում են՝
Հետազոտական աշխատանքներ քիչ հայտնի պատերազմի հերոսների վերաբերյալ։
Ստեղծագործություններ՝ պատմվածքներ, պոեմներ, ակնարկներ ։
Գնահատման չափանիշներ
Մտքի ճիշտ շարադրանք։
Արդյունքների ամփոփում և մրցանակներ
Ժյուրին կամփոփի աշխատանքները
Մրցույթի 80 հաղթողները կստանան դրամական պարգև յուրաքանչյուրը 80.000 ՀՀ դրամ։
Գլխավոր մրցանակ 800.000 ՀՀ դրամ
Հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի ամփոփիչ միջոցառմանը
Եզրափակիչ դրույթներ
Մրցույթին ներկայացնելով հոլովակը և անձնական տվյալները մասնակիցը իրավունք է վերապահում կաղմակերպիչներին օգտվել ներկայացված նյութից՝ (տեղադրում համացանցում, հեռուստահաղորդումներում հետագա կրկնօրինակում և այլն):