«Իմ երկիր՝ իմ Հայաստան» ստեղծագործական մտքի փառատոն-մրցույթ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտները (12-17 տարեկան) հնարավորություն կունենան մասնակցել հայ մեծերի հոբելյաններին նվիրված «Իմ երկիր՝ իմ Հայաստան» խորագրով ստեղծագործական մտքի փառատոն-մրցույթին (այսուհետ՝ փառատոն-մրցույթ):

Դիմորդները պետք է նախապես լրացնեն առցանց հայտը և հարցաշարը (QUIZ)՝ պատասխանելով հայ մեծերի ստեղծագործությունների և կյանքի հետ կապված մի շարք հարցերի:

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Փառատոն-մրցույթի հիմնական գաղափարախոսությունը հայրենասիրությունն է, պատմական հիշողության, հայկական ավանդույթների, հոգևոր,  բարոյական և մշակութային արժեքների պահպանումը՝ հանուն ապագայի, ի շահ մեր հայրենի երկրի։

1.2.  Փառատոն-մրցույթն անցկացվում է «Իմ երկիր՝ իմ Հայաստան» խորագրի ներքո։

1.3. Փառատոն-մրցույթի նպատակներն են․

ա) երիտասարդների շրջանում սերը դեպի հայրենիքը սերմանումը,  ազգային, հոգևոր և մշակութային ավանդույթների պահպանումը ստեղծագործական մտքի զարգացման միջոցով;

բ) երիտասարդության հայրենասիրական և հոգևոր-բարոյական դաստիարակությունը՝ որպես կյանքի և քաղաքացիական դիրքորոշման ձևավորման հիմք;

գ) երեխաների և դեռահասների մոտիվացումը և ներգրավումը պատմության ուսումնասիրությանը, սերունդների միջև կապի վերականգնումը՝ որպես ազգի մշակութային  գեների անբաժանելի բաղադրիչ;

դ) տաղանդավոր երեխաների և երիտասարդների բացահայտումը և աջակցությունը նրանց մասնագիտական զարգացմանը;

ե) ստեղծագործական թիմերի, հեղինակների և կատարողների փորձի փոխանակում, ստեղծագործական կապերի ամրապնդում և զարգացում:

  1. ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

2.1. «Իմ երկիր՝ իմ Հայաստան» ստեղծագործական մտքի փառատոն-մրցույթի (այսուհետ՝ փառատոն-մրցույթ) նախաձեռնողները և իրականացնողներն են  «Ռուսական գրքի տունը  Երևանում» և  «Լիվըր» ընկերությունը։

2.2.  Փառատոն-մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

  1. ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 3.1. Փառատոն-մրցույթի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կառավարումն իրականացնում է փառատոն-մրցույթի Կազմկոմիտեն, որը որոշում է անցկացման վայրը, մշակում ծրագիրը,  վերահսկում բոլոր փուլերը,  ընտրում մարզային և երևանյան համակարգողներին, հաստատում ժյուրիի կազմը:

3.2. Փառատոն-մրցույթի երկրորդ՝ հիմնական փուլն անցկացվում է ամեն մարզի համար առանձին՝ տեղում, կա՛մ մարզկենտրոնում կա՛մ մարզի այն քաղաքում, որն ամենահարմարն է ենթակառուցվածքի տեսանկյունից, Երևանի դեպքում՝ 3-4 տարբեր տարածքներում։

 

  1. ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 4.1. Փառատոն-մրցույթի միջոցառումներն անցկացվում են միայն Կազմկոմիտեի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Հավելյալ միջոցառումների ընդգրկումը ծրագրում իրականացվում է միայն Կազմկոմիտեի հետ նախնական համաձայնությամբ մինչև 2024 թվականի մայիսի 30-ը։

4.2. Փառատոն-մրցույթի գործունեության հիմնական բաժիններն են՝ տեսողական արվեստ, կատարողական արվեստ, երաժշտություն, գրականություն և մուլտիմեդիա։

 

  1. ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ

5.1. Սահմանվում են փառատոն-մրցույթի հետևյալ փուլերը.

5.2. 1-ին փուլ – Նախընտրական

(փետրվարի 13-ից ապրիլի 15-ը)

Հայաստանի Հանրապետության 12-17 տարեկան երեխաներն ու երիտասարդները  լրացնում են առցանց հայտը և հարցաշարը (QUIZ)՝ պատասխանելով հայ մեծերի ստեղծագործությունների և կյանքի հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև հայտաձևը՝ նշելով այն բաժինը, որում ներկայանալու են մրցույթի երկրորդ փուլում։

5.3. Առցանց հայտը և հարցաշարը (QUIZ) հասանելի են հղումով։

5.4. Նախընտրական փուլը հաղթահարում են բոլոր այն դիմորդները, որոնք ճիշտ կպատասխանեն հարցաշարի 27 հարցերից  նվազագույնը 20 -ին։

5.4. 2-րդ փուլ –  Փառատոնային մաս

(հունիսի 5-30-ը)

5.5. Փառատոն-մրցույթի եզրափակիչ մասն անցկացվում է «Իմ ապագայի հայրենիքը» խորագրի ներքո, ամեն մարզի համար առանձին՝ տեղում, կամ մարզկենտրոնում, կամ մարզի այն քաղաքում, որն առավել հարմար է ենթակառուցվածքների տեսանկյունից, Երևանի դեպքում՝   3-4 տարբեր վայրերում։

5.6. 2-րդ փուլ անցած մասնակիցները Կազմկոմիտե առցանց կներկայացնեն իրենց կողմից ներկայացվող աշխատանքները, իսկ ամեն մարզի համար նշված ժամկետում  և ըստ կազմված ծրագրի տեղում  կներկայացնեն դրանք իրենց ընտրած բաժիններում։

 

  1. ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻՆ

6.1. Փառատոն-մրցույթի ժյուրին, որի կազմում ընդգրկված են փորձառու մասնագետներ, իրավունք ունեն գնահատել և որոշում կայացնել գլխավոր հաղթողներ ճանաչելու վերաբերյալ։

 

  1. ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

7.1. Հաղթող կճանաչվեն 2-րդ փուլում լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները։

7.2. Բոլոր մասնակիցները կստանան մրցանակներ:

7.3.Կազմկոմիտեի որոշմամբ՝ կարող է շնորհվել և սահմանվել հատուկ մրցանակ կամ մրցույթի Գրան Պրի։

  1. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1. Հարցաշարը և մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, նախապես նշված հղումով, որը առկա է սույն Կանոնակարգի 5-րդ կետի 5.3. ենթակետում, ինչպես նաև կտեղադրվի փառատոն-մրցույթի սոցիալական ցանցերում։

8.2. Մասնակիցը, ներկայացնելով իր աշխատանքը մրցույթին, իրավունք է տալիս փառատոն-մրցույթի կազմակերպիչներին օգտվել ներկայացված նյութերից (տեղադրում համացանցում, ներկայացում հեռուստահաղորդումներում, հետագա կրկնօրինակում և այլն։

«Իմ երկիր՝ իմ Հայաստան» խորագրով ստեղծագործական մտքի փառատոն-մրցույթ

 Փառատոնն անցկացվում է երկու փուլով․ 

Առցանց հայտ-հարցաշարի (QUIZ) լրացում, 

-Տեսողական արվեստ, կատարողական արվեստ, երաժշտություն, 

-գրականություն,

-մուլտիմեդիա 

բաժիններում ծրագրի ներկայացում և իրականացում։

Իսկ փառատոն-մրցույթի արդեն եզրափակիչ մասն անցկացվելու  է «Իմ ապագայի հայրենիքը» խորագրի ներքո։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
Փառատոն-մրցույթի հիմնական գաղափարախոսությունը հայրենասիրությունն է, պատմական հիշողության, հայկական ավանդույթների, հոգևոր,  բարոյական և մշակութային արժեքների պահպանումը՝ հանուն ապագայի, ի շահ մեր հայրենի երկրի։
 Փառատոն-մրցույթն անցկացվում է «Իմ երկիր՝ իմ Հայաստան» խորագրի ներքո։
Փառատոն-մրցույթի նպատակներն են․
երիտասարդների շրջանում սերը դեպի հայրենիքը սերմանումը,  ազգային, հոգևոր և մշակութային ավանդույթների պահպանումը ստեղծագործական մտքի զարգացման միջոցով,
երիտասարդության հայրենասիրական և հոգևոր-բարոյական դաստիարակությունը՝ որպես կյանքի և քաղաքացիական դիրքորոշման ձևավորման հիմք,
երեխաների և դեռահասների մոտիվացումը և ներգրավումը պատմության ուսումնասիրությանը, սերունդների միջև կապի վերականգնումը՝ որպես ազգի մշակութային  գեների անբաժանելի բաղադրիչ,
տաղանդավոր երեխաների և երիտասարդների բացահայտումը և աջակցությունը նրանց մասնագիտական զարգացմանը,
ստեղծագործական թիմերի, հեղինակների և կատարողների փորձի փոխանակում, ստեղծագործական կապերի ամրապնդում և զարգացում:
 
ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
 
«Իմ երկիր՝ իմ Հայաստան» ստեղծագործական մտքի փառատոն-մրցույթի (այսուհետ՝ փառատոն-մրցույթ) նախաձեռնողները և իրականացնողներն են  «Ռուսական գրքի տունը  Երևանում» և  «Լիվըր» ընկերությունը։ 
Փառատոն-մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոն-մրցույթի ժյուրին, որի կազմում ընդգրկված են փորձառու մասնագետներ, իրավունք ունի գնահատել և որոշում կայացնել գլխավոր հաղթողներ ճանաչելու վերաբերյալ։ 
 
ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
 
Հաղթող կճանաչվեն 2-րդ փուլում լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները։
Բոլոր մասնակիցները կստանան մրցանակներ:
Կազմկոմիտեի որոշմամբ՝ կարող է շնորհվել և սահմանվել հատուկ մրցանակ կամ մրցույթի Գրան Պրի։
 
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
Հարցաշարը և մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, նախապես նշված հղումով, ինչպես նաև կտեղադրվի փառատոն-մրցույթի սոցիալական ցանցերում։ 
 
Մասնակիցը, ներկայացնելով իր աշխատանքը մրցույթին, իրավունք է տալիս փառատոն-մրցույթի կազմակերպիչներին օգտվել ներկայացված նյութերից (տեղադրում համացանցում, ներկայացում հեռուստահաղորդումներում, հետագա կրկնօրինակում և այլն։

1. Ո՞վքեր կարող են մասնակցել փառատոնին: 

 Փառատոնին մասնակցության հայտ կարող են ուղարկել ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 12-17 տարեկան պատանիները:

2. Ե՞րբ կարող ենք ուղարկել երկրոդ փուլի համար  պատրաստած նյութը:

Մրցույթի առաջին փուլի համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 15-ը միայն լրացնել առցանց հարցաշարը: 

Իսկ մյուս մանրամասները կհայտենք 2-րդ փուլի մեկնարկից հետո:

3. Ինչպե՞ս են որոշվում առաջին փուլը հաղթողները:

Նախընտրական փուլը հաղթահարում են բոլոր այն դիմորդները, որոնք ճիշտ կպատասխանեն հարցաշարի 27 հարցերից  նվազագույնը 20-ին։