Եռահատոր այս ժողովածուն կազմվել և հրատարակվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակի կապակցությամբ։ Ժողովածուն ներառում է 1992 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հիմնական երկկողմ փաստաթղթերի տեքստերը ռուսերեն և հայերեն լեզուներով։ Ժողովածուն կազմվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության, Մոսկվայում ՀՀ դեսպանության և «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ջանքերով։ Այն հրատարակվել է Երևանում «Ռուսական գրքի տան» աջակցությամբ։
category:Uncategorized
Tag: