Գեղարվեստական թարգմանության մրցույթի հաղթողների պարգևատրումը և փակման արարողությունը

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին նվիրված գեղարվեստական թարգմանության մրցույթի հաղթողների պարգևատրումը և փակման արարողությունը։
Արարողությանը ներկա էր մոտ 1300 մարդ՝ մրցույթի մասնակիցները, նրանց ուսուցիչներն ու ծնողները, կրթության և մշակույթի մարզային վարչությունների ներկայացուցիչներ։
Հաղթողները պարգևատրվեցին դրամական պարգևներով։
Միջոցառումն ավարտվեց Գոռ Սուջյանի համերգով։
Edit