«Ռուսական Գրքի Տանը» տեղի ունեցավ վարպետության դաս՝ նվիրված «Հոգեբանության կանոնների կիրառումը դիզայնում» թեմային։ Սեմինարին մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետներ։ Օգտատիրոջ փորձն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ունենալ հոգեբանության առնվազն տարրական գիտելիքներ և իմանալ կանոնները, որոնք կիրառվել են դիզայնում: Տեսական մասին ծանոթանալուց հետո, տեղի ունեցավ նաև դեմ առ դեմ առաջադրանքի կատարում, մասնակիցները կարծիքներ և նախագծեր փոխանակեցին թեմայի շուրջ։