Մեծ հաղթանակ․ Սերունդների ժառանգություն
Մրցույթի կանոնակարգ


Մրցույթը կազմակերպվում է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած, փառապանծ հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում

Մրցույթը նվիրված է Մեծ հաղթանակի 80 ամյակին
Մրցույթին մասնակցությունը անվճար է
Մրցույթի կազմակերպիչներն են ՙՙԱնմահ գունդ՚՚ հասարակական կազմակերպությունը և ՙՙՌուսական գրքի տունը՚՚ Երևանում
Մրցույթի լեզուններն են հայրեն և ռուսերեն

Մրցույթի նպատակները և խնդիրները


Մատաղ սերնդի շրջանում վառ պահել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակը
Պահպանել պատմական ժառանգությունը
Խրախուսել սերունդներին, չմոռանալ սովետական ժողովրդի մեծ սխրանքը
Վերագնահատել հաղթանակի արժեքը, հոգու ուժը և մեր երկրի ազատության ու անկախության համար պայքարողների նվիրվածությունը հայրենիքին


Մասնակցության կարգը, անցկացման պայմանները

 

Մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում առցանց կարգով 2025 թվականի մայիսի 15ից օգոստոսի 1ը
Մրցույթի ղեկավար մարմիններն են՝ կազմ կոմիտեն, համակարգողը և ժյուրին
Սույն կանոնակարգը, հաղորդակցման տվյալները զետեղված են «Ռուսական գրքի տան» պաշտոնական կայքում և  սոցիալական էջերում։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտները և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով առցանց
Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է հայտ, հայտը պետք է պարունակի տվյալներ մասնակցի մասին
Հայտին կից ներկայացվում է տեսահոլովակ (ոչ ավել քան հինգ րոպե տեղովությամբ), որում մասնակիցը իր բնակավայրում կառուցված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ արտասանում է Հայրենական Մեծ պատերազմի թեմայով հայերեն կամ ռուսերեն արձակ կամ չափածո որևէ ստեղծագործություն (Եթե բնակավայրում չկա հուշարձան, ապա ցանկացած այլ բնակավայրի հուշարձանի մոտ)
Հայտերը կընդունվեն 2025թ մայիսի 15ից

 օգոստոսի 1ը ։
Ժյուրին կամփոփի արդյունքները, հաղթողների անունները կհրապարակվեն  մրցույթի ամփոփիչ միջոցառմանը։



Գնահատման չափանիշներ


հուզականություն և արտահայտչականություն
անսխալ կատարում(առանց դադարների և սխալների)
Տեսարանի ճիշտ ընտրություն

Արդյունքների ամփոփում և խրախուսում


ժուրիի որոշմամբ 80հաղթողները կստանան յուրաքանչյուրը 80.000 դրամական պարգև
Կազմ կոմիտեի որոշմամբ կսահմանվի հատուկ մրցանակ գերազանց արդյունքի համար 800.000դրամի չափով:

Եզրափակիչ դրույթներ


Աշխատանքները ընդունվում են haxtanak80@gmail.com էլեկտրոնային հասցեով
Մրցույթին ներկայացնելով հոլովակը և անձնական տվյալները մասնակիցը իրավունք է վերապահում կաղմակերպիչներին օգտվել ներկայացված նյութից՝ (տեղադրում համացանցում, հեռուստահաղորդումներում հետագա կրկնօրինակում և այլն):