Երիտասարդական ֆորումը Հայաստանում

📌Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական 8-րդ երիտասարդական ֆորումը, որի շրջանակներում ողջույնի ուղերձ է հղել Messier Group-ի տնօրենների խորհրդի նախագահ, Երեւանում Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Նա նշեց, որ նման միջոցառումները բացահայտում են երիտասարդների պատրաստակամությունը՝ լինել առաջնագծում երկու եղբայրական ժողովուրդների հետագա ինտեգրման գործում։
Այս ֆորումի շրջանակներում մասնակիցներն այցելեցին «Ռուսական գրքի տուն» և ծանոթացան գործունեության հայեցակարգին և դրա ծրագրերին։
Edit