Օգոստոսի 26-ին «Ռուսական գրքի տանը» (Дом русской книги) տեղի ունեցավ «Լռություն. խոսքերից ու հնչյուններից անդին» գրքի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում հեղինակը խոսեց լռության, հիմնախնդրի արդիականության մասին և ներկայացրեց գրքի կառուցվածքային առանձնահատկությունները: Հնչեցին նաև մասնագիտական այլ ելույթներ ու կարծիքներ: