Մեծ հաղթանակ․ Սերունդների ժառանգություն
Մրցույթի կանոնակարգ
Մեծ հաղթանակ. Սերունդների ժառանգություն՚
Մրցույթի կանանակարգ
Մրցույթը կազմակերպվում է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած, փառապանծ հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում
Մրցույթը նվիրված է Մեծ հաղթանակի 80 ամյակին
Մրցույթին մասնակցությունը անվճար է
Մրցույթի կազմակերպիչներն են ՙՙԱնմահ գունդ՚՚ հասարակական կազմակերպությունը և ՙՙՌուսական գրքի տունը՚՚ Երևանում
Մրցույթի լեզուններն են հայրեն և ռուսերեն
Մրցույթի նպատակները և խնդիրները
Մատաղ սերնդի շրջանում վառ պահել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակը
Պահպանել պատմական ժառանգությունը
Խրախուսել սերունդներին, չմոռանալ սովետական ժողովրդի մեծ սխրանքը
Վերագնահատել հաղթանակի արժեքը, հոգու ուժը և մեր երկրի ազատության ու անկախության համար պայքարողների նվիրվածությունը հայրենիքին
Մասնակցության կարգը, անցկացման պայմանները
Մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում առցանց կարգով 2025 թվականի մայիսի 15ից օգոստոսի 1ը
Մրցույթի ղեկավար մարմիններն են՝ կազմ կոմիտեն, համակարգողը և ժյուրին
Սույն կանոնակարգը, հաղորդակցման տվյալները զետեղված են «Ռուսական գրքի տան» պաշտոնական կայքում և սոցիալական էջերում։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտները և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով առցանց
Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է հայտ, հայտը պետք է պարունակի տվյալներ մասնակցի մասին
Հայտին կից ներկայացվում է տեսահոլովակ (ոչ ավել քան հինգ րոպե տեղովությամբ), որում մասնակիցը իր բնակավայրում կառուցված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ արտասանում է Հայրենական Մեծ պատերազմի թեմայով հայերեն կամ ռուսերեն արձակ կամ չափածո որևէ ստեղծագործություն (Եթե բնակավայրում չկա հուշարձան, ապա ցանկացած այլ բնակավայրի հուշարձանի մոտ)
Հայտերը կընդունվեն 2025թ մայիսի 15ից օգոստոսի 1ը ։
Ժյուրին կամփոփի արդյունքները, հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի ամփոփիչ միջոցառմանը։
Գնահատման չափանիշներ
հուզականություն և արտահայտչականություն
անսխալ կատարում(առանց դադարների և սխալների)
Տեսարանի ճիշտ ընտրություն
Արդյունքների ամփոփում և խրախուսում
ժուրիի որոշմամբ 80հաղթողները կստանան յուրաքանչյուրը 80.000 դրամական պարգև
Կազմ կոմիտեի որոշմամբ կսահմանվի հատուկ մրցանակ գերազանց արդյունքի համար 800.000դրամի չափով:
Եզրափակիչ դրույթներ
Աշխատանքները ընդունվում են հետևյալ հղումով
Մրցույթին ներկայացնելով հոլովակը և անձնական տվյալները մասնակիցը իրավունք է վերապահում կաղմակերպիչներին օգտվել ներկայացված նյութից՝ (տեղադրում համացանցում, հեռուստահաղորդումներում հետագա կրկնօրինակում և այլն):